211652_close_icon

Մարիա Կարապետյան. Հետայսու հասարակական կազմակերպությունները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն

views-count6000 դիտում article-date 19:52 28-03-2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետայսու հասարակական կազմակերպությունները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն, որը կհրապարակվի Պետական եկամուտների կոմիտեի կայքում։ Անհրաժեշտ է ընդգծել, որ այս հաշվետվությունը կազմակերպությունների հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը չէ։ Վերջինս շարունակում է պաշտպանվել հարկային գաղտնիքով և հասանելի է միայն Հարկային ծառայության համար։ Այս հաշվետվությունը այսպես ասած բովանդակային հաշվետվություն է։ Այսինքն պահանջվող տվյալներից ամենակենտրոնականը կազմակերպությունների կողմից տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումները և դրանց համառոտ նկարագրությունն (վայր, նպատակ, կարգավիճակ) է, ստացված և ծախսված ընդհանուր գումարը։ Հույս ունեմ, որ սա հնարավորություն կլինի, որ նախ բոլոր հետաքրքրված քաղաքացիները ծանոթանան հասարակական կազմակերպությունների աշխատանքների հետ։ Հույս ունեմ նաև, որ սրա արդյունքում քաղաքացիները իրենց ուղղված սուտ և վախեր սնող հոսքը (իմա՝ «նրանք ծախված են և ծառայում են օտար շահերի») կհանդիպի սառը անտարբերության կամ բարի ժպիտի, քանի որ նման հաշվետվողականության դիմաց մենք՝ որպես հանրություն քաղաքացիական հասարակությանը հետյասու՝ ընդմիշտ պետք է ապահովենք օրենքով երաշխավորված և հարձակումներից զերծ գործունեություն՝ անկախ բոլորիս ճաշակից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր