Իսպանիայի թագավոր Ֆիլիպի զարմուհին մահացել է կորոնավիրուսից
Փարիզում կորոնավիրուսից մահացել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդի զարմուհին՝ Մարիա Թերեզան: Նրա մահվան մասին հայտնել է եղբայրը՝ արքայազն Հենրիխ Բուրբոն-Պարմացին:
Մարիա-Թերեզան 86 տարեկան էր, բնակվում էր Փարիզում, որտեղ էլ վարակվել է և մահացել մարտի 26-ին:
Կորանավիրուսի պատճառով վերջին օրերին Եվրոպայում բազմաթիվ հայտնի դեմքեր են վարակվել: Համաճարակի զոհ դարձավ ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեճյանը, որը նախկին նախագահներ Ժակ Շիրակի և Նիկոլյա Սարկոզիի օրոք կառավարության անդամ էր: