6178 դիտում
18:42 29-03-2020
Քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության տրամադրման միջոցառումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:
Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել որոշակի ոլորտների՝ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին:
Աջակցությունը կտրամադրվի միանվագ նպաստի ձևով և բխում է կառավարության և՛ սոցիալական օժանդակությանը, և՛ տնտեսական անկման մեղմմանը միտված քայլերի տրամաբանությունից: Քննարկման առարկա են դարձել աջակցության իմպլեմենտացիայի գործիքակազմին՝ հատկացման կարգին, ժամկետին, չափին վերաբերող և այլ հարցեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը զուգահեռ աշխատանք է իրականացնում և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրների փոխկապակցված լուծման ուղղությամբ, այս միանվագ աջակցությունն ուղղված է աշխատող մարդուն խրախուսելուն և պետք է տրամադրվի հնարավորինս արագ: Վարչապետը հանձնարարել է արտակարգ ռեժիմով աշխատել և սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների փաթեթները` կառավարության նիստում հաստատելու համար:
Նմանատիպ նյութեր
2426 դիտում
11:17 10-02-2021
Մեկնարկում է պատերազմի հետևանքով վիրավոր անձանց կես միլիոն դրամի միանվագ օժանդակության տրամադրման ծրագիրը
Այս բաժնից
1066 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1384 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1168 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ