211652_close_icon
views-count10006 դիտում article-date 15:18 30-03-2020

Իրանում մեկ օրում 3 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով

Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով: Վերջին տվյալները ներկայացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Իրանում կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2 հազար 757: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 117-ով: Իրանում կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 911 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը 712 է: Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Նմանատիպ նյութեր