2024 դիտում
16:02 30-03-2020
Արցախի ընտրական գործընթացների մասնակիցներին կբաժանվեն բժկական անհատական պաշտպանիչ միջոցներ
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին, դիտորդներին, լրագրողներին և ընտրական տեղամասերում ներկա գտնվող այլ անձանց կբաժանվեն բժշկական անհատական պաշտպանիչ միջոցներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։
«[url=https://armenpress.am/arm/news/1010522.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Արցախի Հանրապետության մարտի 31–ի ընտրություններն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ընտրությանը մասնակցողների համար կստեղծեն ապահովության պայմաններ։ Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ` մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, գրիչ, տեղամաս մտնելիս խնդրելու ենք որպեսզի ախտահանվեն»,– ասաց Արզումանյանը։
ԿԸՀ նախագահը նշեց, որ ախատահանվում են նաև բոլոր ընտրական տեղամասերը։
Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։
Նմանատիպ նյութեր
2706 դիտում
11:05 18-04-2020
Արցախի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են պաշտպանիչ միջոցներ
3341 դիտում
10:42 31-01-2017
Արա Աբրահամյանն առնչություն չունի ընտրական գործընթացների հետ. «Իրավունք»
1204 դիտում
21:48 26-06-2019
Կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրերի» ղեկավար հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
961 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
970 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
961 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել