8270 դիտում
13:40 31-03-2020
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ցանկանում է տեսնել բարեկարգ և բարեկեցիկ հայրենիք
Ստեփանակարետի 1/22 ընտրատարածքում մարտի 31-ին՝ ժամը՝ 11:00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կնոջ և դստեր հետ: «[url=https://armenpress.am/arm/news/1010643.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Հարությունյանն ասել է, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի, համերաշխության, խաղաղության և առողջության:
Նախագահի թեկնածուն ցանկանում է տեսնել բարեկարգ, բարգավաճ և բարեկեցիկ հայրենիք:
«Շատ լավ եմ գնահատում ընտրությունների ընթացքը: Ակտիվություն կա քաղաքացիների կողմից, և սա Արցախի քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին»,- ասել է Հարությունյանը:
Խոսելով աշխարհում տարածված նոր տեսակի կորոնավիրուսի մասին՝ ԱՀ նախագահի թեկանծուն նշել է, որ այսօր ավելի մեծ մարտահրավերներ են սպասում, և պետք է միավորվել ազգովի՝ դիմակայելու ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին: Դրա համար Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ, կարողանալու է իրականացնել այն կարևոր առաքելությունը, որ սպասում է մեզ:
«Համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերի վճռականությունն այնքան բարձր է լինելու երկրի ապագայի նկատմամբ, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ: ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներն էլ ինձ համար հարազատ են և գրեթե բոլորի հետ ունեմ անցած ճանապարհ: Ճանաչելով նրանցից յուրաքանչյուրին՝ համոզված եմ, որ վաղը լինելու ենք միասնական: Հայաստանի իշխանությունների կողմից բոլորն էլ ունեն աջակցություն: Արցախում ինձ բոլորն էլ բարեկամ են, և պատրաստ եմ բոլոր թեկնածուների հետ համագործակցել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Անկախության սերունդ» կուսակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
Արցախի հեղափոխական կուսակցություն
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Արցախի պահպանողական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
Նմանատիպ նյութեր
3439 դիտում
10:22 31-08-2018
Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի փոխզիջումային թեկնածու. «Փաստ»
Այս բաժնից
871 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
709 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
808 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն