211652_close_icon
views-count1050 դիտում article-date 18:50 01-04-2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել ենք ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում կարևորել ենք համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը»,- գրել է Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր