211652_close_icon
views-count28442 դիտում article-date 21:45 01-04-2020

Վրաստանի կառավարությունը կփակի քաղաքացիների՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը

Այն քաղաքացիները, ովքեր ամսական կօգտագործեն 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ բնական գազ, նրանց 3 ամսվա կոմունալ վճարումներն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից: Այս մասին հայտնում է [url=https://pia.ge/ka/news/society/premieri-abonentebs-romlebits-200-kv-st-ze-nakleb-elektroenergias-da-200-m3-ze-nakleb-bunebriv-airs-moikhmars-davalianebas-sakhelmtsipho-daupharavs/?fbclid=IwAR2Xw1aLsfowGOGf1DzvX7qy00aDUQ_INvVDkgnOWrvJ2_gq-rT5t0YiIoI]jnews.ge[/url]-ն: Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ամսվա ընթացքում կօգտագործի 200 կՎտ-ից քիչ էլեկտրոէներգիա և 200 խմ-ից քիչ բնական գազ, երեք ամսվա ընթացքում՝ մարտ, ապրիլ, մայիս, ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից: Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերում է նաև աղբահանությանն ու ջրամատակարարմանը: «Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, սակայն մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր այն քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար», — հայտարարել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր