36925 դիտում
09:48 23-06-2018
Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստան բանան է ներկրել 23 ընկերություն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Բանանի շուկայում, որը մեր երկրում տասնյակ տարիներ ամենակուռ մենաշնորհներից էր, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։
Նախ՝ բանանի մեկ կիլոգրամի մանրածախ գինն էականորեն նվազել է՝ նախորդ տարիներին արձանագրված 750-950 դրամի համեմատությամբ դառնալով 600-550 դրամ։ Մասնագետները պնդում են, որ սա այն խելքին մոտ գինն է, որ պետք է մեր շուկայում լիներ, քանի որ ՌԴ-ից մեկ կգ-ը ձեռք է բերվում 59-60 ռուբլով՝ մոտ 1 դոլարով։
Ամեն անգամ ՊԵԿ-ը վստահեցնում էր, որ բանանի մենաշնորհ չկա, քանի որ մի քանի տասնյակ ընկերություն բանան է ներկրում։ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2016–ին էլ, 2017-ին էլ բանան ներկրող մոտ 50 ընկերություն է եղել, սակայն անկախ այն բանից, որ բանանի շուկայում ներկրողներն ավելանում էին, այդ մրցակցությունը հօգուտ սպառողի չէր լինում, և, չգիտես ինչու, բանանն այդպես էլ չէր էժանանամ։
Երեք օր առաջ Պետեկամուտների կոմիտեից «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ ապրիլ-մայիս ամիսների դրությամբ մեր երկիր բանան է ներկրում 23 ընկերություն։ Ըստ նույն աղբյուրի՝ առաջին 3 եռամսյակում դրանց թիվը եղել է 19, ապա 4 ընկերությունով ավելացել է։ Թե ինչո՞ւ են մտափոխվել բանան ներկրող մնացած 25-26 ընկերությունները՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ անգամ 23-ի պարագայում բանանի գինը նվազել է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1940 դիտում
23:05 17-09-2018
«Ապրիլ-մայիս ամիսներին կարևոր էր հավաքների խաղաղ բնույթը». Արման Թաթոյանի ելույթը ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովին
16798 դիտում
13:18 02-05-2017
ՌԴ-ում Էկվադորի դեսպանն այցելել է Հայաստանում էկվադորական բանան ներմուծող ԱրմԷկ Թրեյդինգ ընկերություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»