64104 դիտում
10:28 02-04-2020
Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Քանի որ այս օրերին ավիացիոն թռիչքների քանակը հատկապես մեր տարածաշրջանում, մեղմ ասած, սակավաթիվ է, երեկ ընդհանուր «դատարկության» ֆոնին flightradar24 կայքում աչքի զարնեց Բաքվից Լյուքսեմբուրգ մեկնող օդանավը, որը ժամը 13.25-ի շրջանում անցնում էր Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Ճշտելու համար՝ որքանո՞վ է նորմալ, որ Ադրբեջանից կամ դեպի Ադրբեջան մեկնող օդանավն անցնում է մեր տարածքով, «Փաստը» դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե:
«Միջազգային պայմանագրեր կան կնքված, որ քաղաքացիական օդանավերը մեր օդային տարածք մուտք գործելու իրավունք ունեն առանց հատուկ թույլտվության: Կրկնում ենք՝ եթե դրանք քաղաքացիական օդանավեր են, չեն տեղափոխում վտանգավոր բեռ և պետական այրեր»:
Այդ դեպքում որքա՞ն հաճախ են դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից մեկնող ինքնաթիռները հատում մեր օդային տարածքը, կա՞ վիճակագրություն, հարցրեցինք:
«Նորից նշեմ, որ քաղաքացիական օդանավերը նման խնդիր չունեն: Իսկ հաճախականությունը չեմ կարող ասել, թե որքան հաճախ են հատում»,-ասաց քաղավիացիայի վարչության աշխատակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
54452 դիտում
20:31 04-05-2021
Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը. ՈՒՂԻՂ
9605 դիտում
23:42 23-11-2016
Սանկտ Պետերբուրգից Կիրով մեկնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում
Այս բաժնից
1012 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»