Սոցիալական անհավասարություն. հեռավար ուսուցման «բացահայտումները». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հեռավար ուսուցման համակարգը ավելի բացահայտ և սուր է դարձրել մարդկանց սոցիալական անհավասարության խնդիրը:
Սոցիալապես անապահով երեխաների ծնողները ավելի հաճախ են դիմում ուսուցիչներին, որ իրենց երեխաները զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, քանի որ իրենք չունեն ո՛չ համակարգիչ, ո՛չ սմարթֆոն, և երեխաները չեն կարողանում մասնակցել առցանց դասընթացներին:
Ուսուցիչները խոստանում են, որ այդ բացը կլրացվի դպրոցները բացվելուց հետո, բայց այդ պատասխանը այնքան էլ համոզիչ չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]