1814 դիտում
15:01 22-07-2019
Հայաստանում տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%- ով
ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 25%-ով։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն:
Առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի գծով հարկային եկամուտների աճով։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են 19%-ով, եկամտային հարկի գծով՝ 20%-ով, շահութահարկի գծով եկամուտները՝ 16%-ով։
Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալն աճել է 17%-ով։
2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են ակցիզային հարկի, սոցիալական վճարների գծով հաշվեգրված եկամուտները։
Նմանատիպ նյութեր
1182 դիտում
12:24 06-05-2020
Պետբյուջեի հարկային եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են 8.9 մլրդ դրամով
1620 դիտում
14:47 31-03-2022
Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով
706 դիտում
14:56 02-04-2020
1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»