211652_close_icon
views-count811 դիտում article-date 14:21 06-04-2023

2023-ի առաջին եռամսյակի հարկային եկամուտներն աճել են 15.2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2023թ–ի առաջին եռամսյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15.2 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023թ-ի բյուջեի եկամտային մասը շատերը համարում էին ռիսկային, շատերը համարում էին ոչ իրատեսական, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023թ-ի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով։ Ավելին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2022թ-ի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15.2 տոկոսով կամ շուրջ 60.8 մլրդ դրամով»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց նաև, որ այդ գումարներից հարկատուներին է վերադարձվել 93.5 մլրդ դրամ, ինչը 2022-ի նույն ցուցանիշից 82 տոկոսով կամ 42.2 մլրդ դրամով ավելի է։

Նշված գումարից 13.4 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարն է, որը 2022-ի նույն ցուցանիշից 4.4 մլրդ-ով կամ 49 տոկոսով ավելի է։ Փաշինյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձը ՀՀ-ում իրականացվում է հիմնականում հիփոթեքային վարկի վճարման նպատակով. «Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի մեծ ծավալներով բնակարաններ են ձեռք բերում նորակառույցներում, և մենք նրանց աջակցում ենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ՀԴՄ կտրոնների ցուցանիշներին, մասնավորապես ասելով, որ 2023թ-ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի կտրոն, դա 48.7 մլրդ-ով կամ 9.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նմանատիպ նյութեր