1246 դիտում
16:02 02-04-2020
Ում է վերաբերում սոցաջակցության 4-րդ միջոցառումը եւ ինչպես մարդիկ կարող են այն ստանալ. Նախարարության պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հարցուպատասխանի ձեւաչափով ներկայացրել է թե ում է վերաբերվում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 4-րդ միջոցառումը, որքան է կազմում աջակցությունը եւ ինչպես պետք է այն ստանալ:
Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչեւ 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ եւ ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ նաեւ այն ընտանիքները, որտեղ մինչեւ 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող եւ ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:
Աջակցություն կարող են ստանալ նաեւ այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչեւ 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ եւ ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:
Շահառու կարող է դառնալ նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ եւ ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ նաեւ աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր եւ որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:
Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները:
Ո՛չ, չեն կարող:
Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչեւ 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող եւ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:
Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:
Աջակցություն չեն կարող ստանալ նաեւ այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
6. Ինչպե՞ս եւ ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:
Դիմելու անհրաժեշտություն չկա: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից:
7. Ինչպե՞ս եմ ստանալու գումարը:
Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, սակայն Ձեզ համար ընտրված բանկի եւ գումարի փոխանցման մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, Ձեր հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Միջոցառման մասին կարճ հոլովակը՝ ԱՅՍՏԵՂ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4590 դիտում
16:19 23-04-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը. այն վերաբերում է ուսանողներին
Այս բաժնից
739 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար