3677 դիտում
10:59 03-04-2020
Նույն կրոնն ունենք, տարբեր են միայն գույները․ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ զրույցում նշել է, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է հայկական քրիստոնեական տարբեր եկեղեցիների բաժանումը:
«Երևակայեք՝ մեկ ժողովուրդ, որ տարբեր գրասենյակներ ունենա, և դրանք մերժեն միմյանց… Մենք, որպես ժողովուրդ, որպես ազգ՝ նույն կրոնն ունենք: Նույնն է պատարագը, նույնն է Մաշտոցը, նույնն են օրացույցն ու տոնացույցը: Պետք է ընդունել և խոստովանել, ես ինձ համարում եմ առաջին մեղավորը, մենք ենք բաժանման պատճառը: Գլուխը չպետք է ծանրանա մարմնի վրա, այլ պետք է թեթևացնի մարմինը: Ես դրանում համոզված եմ, չնայած իմ կյանքում, ցավոք, նման բան չեմ տեսել: Ի վերջո, մեր ուժը մեր միասնության, այլ ոչ թե բաժանման մեջ է: Եվ միասնաբար պետք է ծառայենք մեր ժողովրդին»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12812 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
1457 դիտում
19:58 09-01-2022
Իրավունքը նոր ժամանակների կրոնն է դարձել. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
1012 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»