6549 դիտում
17:19 03-02-2017
Թուրքիայում ջնջվել է անցյալը, մոռացվել կրոնն ու օսմանյան լեզուն. Աբդուլ Համիդի թոռնուհին քննդատել է հանրապետական կարգը
Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի թոռնուհին՝ Նիլհան Օսմանօղլուն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով հետ կստանա «իր նախնիների ունեցվածքը», պահանջել է իր պապին պատկանած Գալաթասարայի կղզին և հայտարարել, որ իր ընտանիքին պատկանած 32 տարածք, որոնք հիմնականում գտնվում են Ստամբուլի տարածքում, անօրինական կերպով խլվել են իրենցից կայսրության տապալումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո. գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը
Նիլհան Օսմանօղլուն նաև քննադատել է Թուրքիայում Աթաթուրքի իրականացրած բարեփոխումներն ու հայտարարել, որ հանրապետության հռչակմամբ Թուրքիայում ջնջվել է անցյալը, մոռացվել կրոնն ու օսմանյան լեզուն:
Ի դեպ, Գալաթասարայի կղզին, որի հանդեպ հավակնություններ է ներկայացնում Նիլհան Օսմանօղլուն, դեռևս 1872թ.-ին օսմանյան սուլթան Աբդուլազիզի կողմից շնորհվել է պոլսահայ նշանավոր ճարտարապետ Բալյանների տոհմի ներկայացուցիչներից Սարգիս Բալյանին:
Նմանատիպ նյութեր
1728 դիտում
18:13 23-04-2014
«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» . ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան
78682 դիտում
22:04 01-04-2017
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. ինչպես տղերքը հերոսաբար պաշտպանեցին հայրենիքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
439 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
832 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
889 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել