211652_close_icon
views-count831 դիտում article-date 14:23 04-04-2020

Ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում. Աշոտ Ղուլյանի կուսակցություն

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորչած «Արցախի ժողովրդավարական կուսակցության» Կենտրոնական խորհրդի (ԿԽ) ընդլայնված նիստը, որի օրակարգում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքների ամփոփումն էր։ Կուսակցության տարածքային միավորների, նախընտրական շտաբների պատասխանատուները և վստահված անձերը Կենտրոնական խորհրդին են ներկայացրել ընտրությունների հետ կապված իրենց դիտարկումները, արձանագրած խախտումներն ու առաջարկները։ Ամփոփելով նախընտրական գործընթացների ու ընտրությունների արդյունքները՝ ԿԽ նշել է, որ արձանագրված խախտումներն ու թերությունները, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական ելքի վրա: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընդունում է ընտրությունների արդյունքները՝ համարելով, որ ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում։ Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր նախընտրական ծրագրի օգտին քվեարկած բոլոր ընտրողներին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ կուսակցությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Նմանատիպ նյութեր