3883 դիտում
17:42 05-04-2020
Հռոմի Պապը Ծաղկազարդի պատարագն անցկացրել է գրեթե դատարկ Սուրբ Պետրոսի տաճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վատիկանում այսօր տեղի է ունեցել ավանդական պատարագը: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների պատճառով Սուրբ Պետրոսի տաճարը գործնականում դատարկ է եղել, թեպետ սովորաբար Ծաղկազարդի Կիրակին այնտեղ հազարավոր հավատացյալներ են լինում:
Բացի տեղի լրագրողներից և հոգևորականներից, որոնք մասնակցել են պատարագին, այնտեղ ներկա է եղել ևս 15 մարդ: Ներկաները կանգնել են իրարից բավական հեռու տարածության վրա՝ համաճարակից վարակվելու վտանգի չենթարկվելու համար:
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դատարկ է եղել նաև տաճարի դիմաց գտնվող հրապարակը:
Պատարագի ընթացքում Հռոմի Պապ կոչ է արել հավատացյալների «բացել սիրտը Աստծո առջև» նույնիսկ այս բարդ ժամանակներում:
«Այսօր Հիսուսը կօգնի մեզանից յուրաքանչյուրին, նույնիսկ եթե մենք տառապում ենք համաճարակից, կանգնած ենք բազմաթիվ վտանգների և չիրականացված հույսերի առջև, երբ մեր աչքի առջև խարխլվում են բազմադարյա հիմնասյուները: Պետք է բացել սիրտը Աստծո սիրո առջև և դուք կզգաք սփոփանք և աջակցություն», ասել է Ֆրանցիսկոս Պապը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
814 դիտում
14:44 02-04-2023
Հռոմի պապը հիվանդանոցիցի հետո այցելել է Ծաղկազարդի արարողությանը
1526 դիտում
13:36 12-04-2015
Մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը եւ նոր կյանք սկսել. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ սբ. Պետրոսի տաճարում
1161 դիտում
10:11 26-12-2014
Ակտիվիստը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիսամերկ ակցիա է անցկացրել. տեսանյութ
Այս բաժնից
715 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
718 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
925 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր