211652_close_icon
views-count868 դիտում article-date 14:44 02-04-2023

Հռոմի պապը հիվանդանոցիցի հետո այցելել է Ծաղկազարդի արարողությանը

 Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է Ծաղկազարդի կիրակիի  արարողությանը Սուրբ Պետրոսի հրապարակում հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը, բրոնխիտի ծանր նոպայից ապաքինվելուց հետո, հաղորդում է  Reuters-ը։

Նա արարողության էր եկել բաց թափքով մեքենայով,հետո զբաղեցրել իր տեղը հին եգիպտական կոթողի տակ։

86-ամյա Հռոմի պապը չորեքշաբթի Գեմելիի հիվանդանոց էր հասցվել շնչարգելության բողոքով, սակայն արագ ապաքինվել էր հակաբիոտիկներով բուժումից հետո և շաբաթ օրը վերադարձել Վատիկանի իր նստավայրը։

Նմանատիպ նյութեր