548 դիտում
13:10 06-04-2020
ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում ապրիլի 2֊ին կատարվեցին փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերը ուղարկել և ստանալ փոստով։
Համաձայն նախագծի՝ նախատեսվում է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ստեղծել աշխատանքային խումբ, որը Երևանից առցանց եղանակով հյուպատոսական ծառայություններ կմատուցի աշխարհի ցանկացած կետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Հայաստանի Հանրապետությունն ունի 55 դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ, որոնք գործում են աշխարհի 44 երկրներում։ Գործող հյուպատոսական կետերը ՀՀ քաղաքացիների համար ողջ աշխարհում ապահովում են զգալի «հյուպատոսական ծածկույթ», սակայն ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներում և տարածքներում հյուպատոսական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի չեն կամ դժվար հասանելի են։ Ավելին, այնպիսի մեծ պետություններում, ինչպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ և այլ երկրներ, որտեղ թեև գործում են հյուպատոսական կետեր, միևնույն է քաղաքացիները ստիպված են հարյուրավոր, հաճախ նաև հազարավոր կիլոմետր ճանապարհ անցնել՝ որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու համար։
ՀՀ ԱԳՆ կողմից դեռևս 2019թ. շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առավել ընդգծվում է հենց այսօր, երբ գլոբալ համաճարակային իրավիճակում գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում անձամբ ներկայանալու պահանջին այլընտրանք ստեղծելը դարձել է օրվա հրամայական։
Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումը կսկսի մատուցվել մոտ ապագայում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները ուժի մեջ մտնելուց և որոշ տեխնիկական կարգավումներն ապահովելուց հետո։
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
20:21 19-03-2021
Տեսակապի միջոցով կայացել է զրույց ԱԳ նախարարի տեղակալի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի միջև
2946 դիտում
20:57 25-01-2017
ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին
2892 դիտում
13:45 03-05-2017
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան բանակցել են տեսակապի միջոցով
Այս բաժնից
1333 դիտում
22:46 21-10-2024
Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում». 168.am
3763 դիտում
22:12 21-10-2024
Քոչարյա՛ն, Շագուրիկիդ՝ քավորիդ, ասա ադրբեջանցիների հետ քի՛չ շփվի, տրորելու ենք. Արամ Ավետիսյան. hayqnews.am
580 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը