1265 դիտում
13:23 06-04-2020
Սուրենյանը նախազգուշացնում է հանրապետության հովտային և նախալեռնային գոտում առաջիկա օրերին կա ցրտահարության վտանգի մասին
Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում ապրիլի 7-9-ը օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում առաջիկա օրերին կա ցրտահարության վտանգ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ»,- հայտնել է Սուրենյանը։
Նա հորդորել է քաղաքացիներին նշված օրերին ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։
Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6113 դիտում
22:40 26-07-2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ
5485 դիտում
16:16 28-07-2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ
3123 դիտում
13:47 11-08-2019
Առաջիկա 5 օրերին ՀՀ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ
Այս բաժնից
373 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
787 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
616 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ