211652_close_icon
views-count522 դիտում article-date 10:33 07-04-2020

Չենք ընկճվում դժվարությունից, այն համարում ենք ավելի լավը դառնալու հնարավորություն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ապրիլի 7-ը դեռևս վաղնջական ժամանակներից մեր նախնիները նշել են որպես դիցամայր Անահիտին նվիրված գեղեցկության և մայրության տոն։ Քրիստոնեության ընդունումից հետո նույնպես օրվա խորհուրդը կարևորվեց և ըստ արժանվույն գնահատվեց՝ վերագրվելով Մարիամ Աստվածածնին։ Մեր ազգային տոնացույցում ապրիլի 7-ը ներառվեց 1995 թվականից։ Օրվա խորհրդի, քաղաքականության մեջ կնոջ դերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է խորհրդարանական խմբակցությունների կին պատգամավորների հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի երջանկության և հաջողության հասնելու ի՛ր բանաձևը։ «Այսօր Հայաստանում կանայք ունեն բոլոր հնարավորությունները լիարժեք դրսևորվելու որպես մասնագետներ և տեսլական ունեցող քաղաքացիներ: Ցանկության դեպքում ձգտում ենք և ստանում լավագույն կրթությունը, չենք ընկճվում դժվարություններից, դրանք համարում ենք ավելի լավը դառնալու հնարավորություններ»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանի խոսքով, որպես կին քաղաքական գործիչ դժվարություններ չի ունեցել, բացառությամբ այն դեպքերի, երբ հասկացել է, որ «տղամարդկանց աշխարհում» գործում են վայրի կանոններ, իսկ որպես կին, ստիպված է եղել սեփական բարեվարքությամբ ավելի զուսպ ու քաղաքակիրթ կեցվածք դրսեւորել, ինչը երբեմն որոշ հարցերի լուծման ճանապարհին խոչընդոտ է դառնում, սակայն, այնուամենայնիվ, հաղթահարելի գործոն։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի համոզմամբ, հայ կինը ավանդաբար իր ուրույն տեղն է ունեցել թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ. «Այսօր էլ ականատեսն ենք դառնում այն դանդաղ, բայց հաստատուն քայլերին, երբ կնոջ՝ ընտանիքում ունեցած ազդեցությունը և դերը փոխանցվում է նաև հասարակական տարբեր ինստիտուտներին»»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր