211652_close_icon
views-count3780 դիտում article-date 10:57 07-04-2020

Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգևավճարներից չեն հրաժարվի․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Ի  տարբերություն պատգամավորների, որ միաբերան որոշել են՝ նախորդ ամսվա պարգևատրումներից հրաժարվել ու դրանք ուղղել ֆինանսների նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին, գործադիրի ներկայացուցիչները նման զոհողության չեն գնա: Խոսքն իհարկե ոչ բոլոր նախարարություններին կամ գերատեսչություններին է վերաբերում, բայց արդարադատության կամ ֆինանսների նախարարությունները, օրինակ, հաստատել են՝ աշխատակիցներին չեն նեղացնելու: Թե ինչ պատկեր կլինի մյուս նախարարություններում կամ մարզպետարաններում, պարզ չէ, լրատվամիջոցների հարցումներին այդ օղակները ոչինչ չասող պատասխան են տալիս: Ըստ երևույթին՝ զորավոր պարգևատրումներից գեթ մեկ ամիս հրաժարվելը դրա քաղցրությունը զգացածների համար բարդ է անչափ: Գործադիրի ներկայացուցիչները երևի թե պարգևատրվելու են այն որոշման համար, ըստ որի՝ անչափահաս երեխա ունեցող, նպաստառուների ցուցակում չգրանցված ու չաշխատող մարդիկ պետությունից 26 հազար դրամ միանվագ օգնություն են ստանալու: Չգիտեմ՝ նրանք ինչ վիճակագրություն ու թվաբանություն են կիրառել, որ օգնության նման թիվ են որոշել, բայց որ դա առնվազն ծաղր է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացու նկատմամբ, կասկածից վեր է: 26 հազար դրամով ի՞նչ է անելու անչափահաս երեխա ունեցողը՝ բանա՞ն, թե կրկնակի թանկացած հնդկաձավար է գնելու, կոմունալ վճարնե՞րն է մուծելու, թե՞ բանկային պարտավորություններն է կատարելու: Իշխանավորները հարցի պատասխանը իհարկե չեն կարող տալ, որովհետև նրանք դրա հետ երբևէ չեն առնչվել, 26 հազար դրամն էլ, գուցե, մի օրվա ընդմիջման գումար է իրենց համար: Նախորդ ամսվա ընթացքում, ի տարբերություն գիշեր-ցերեկ աշխատող ու կյանքը վտանգող բուժաշխատողների, տիտանական ի՞նչ աշխատանք են կատարել նրանք, որ պարգևավճար են ստանալու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր