211652_close_icon
views-count1759 դիտում article-date 17:54 26-03-2023

«Քաղաքացու որոշում»-ը չի հրաժարվի մանդատներից․ Սիսիանի կյանքը չեն տանի ձախողման. Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը վստահ է, որ սիսիանցիներն այս անգամ կընտրեն ինքնուրույն որոշումներ կայացնող և կարող ուժեր ունեցող իշխանություն։

Թեկնածուի կարծիքով՝  քարոզարշավի ժամանակ երևաց, որ իրենք այլ մակարդակի քարոզարշավ են արել։ «Քաղաքացու որոշում»-ը բոլոր ուժերին կոչ էր արել՝ լինել ու պայքարել արդար մրցակցային դաշտում։ Այս մասին Ավագ Ասատրյանը նշեց քվեարկություն կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Թեկնածուն քվեարկության էր եկել դստեր՝ 3-ամյա Անահիտի հետ։ Ի դեպ, թիվ 34/01 տեղամասի  դիմաց նա հանդիպեց կառավարող ուժի ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանին, որին բարևեց և մտավ տեղամաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր