3248 դիտում
13:14 07-04-2020
Արցախ տանող ճանապարհներին ավտոմեքենաները նվազել են 4 անգամ
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր տիպի կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հաշվի առնելով ՀՀ պարետի` 2020 թվականի մարտի 31-ի որոշումը` ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժվելու իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի. բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ, սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք, անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:
Սահմանափակումներից հետո «Աղավնո», «Խարխափուտ» ու «Կովսական» անցակետերով ավտոմեքենաների շարժը նվազել է մոտ 4 անգամ:
ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ջերմաչափման նպատակով ապահովում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:
ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
11:42 01-07-2016
ՃՈ-ն հուլիսի 3-ին ուժեղացվելու է հսկողությունը հանգստյան գոտիներ տանող ճանապարհներին
2116 դիտում
11:00 01-01-2022
Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է․ որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց
Այս բաժնից
775 դիտում
14:20 05-01-2025
Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն
862 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել
1150 դիտում
12:36 05-01-2025
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը