211652_close_icon
views-count2931 դիտում article-date 16:42 07-04-2020

Թող գարունները միշտ դիմավորեն ձեզ եւ գարնան զարթոնքի պես իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները. Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ, որում ասվում է. «Սիրելի տատիկներ, մայրեր, կանայք, աղջիկներ. ՀՀ ԵԿՄ վարչությունը ի սրտե շնորհավորում է ձեզ գանանային այս հիասքանչ տոնի` մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Մեր մայրերին, կանանց, աղջիկներին մեծարելու համար տոներ, առիթներ պետք չեն: Տոնը դուք եք: Եվ յուրաքանչյուրս մեր պարտքն ենք համարում ամեն օր մեծարման, շնորհակալության խոսքեր ասել ձեզ, հա՛յ կանայք, ձեր հզոր տեսակի համար: Սիրելի տատիկներ, մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ. Դարեր ի վեր դուք եղել եք մեր ընտանիքների, մեր պետության սյունը: Դուք եք ծանր պահերին լավագույն օգնականը, խորհրդատուն: Արցախյան գոյամարտի հաղթանակը եւս Ձեր անմիջական մասնակցության շնորհիվ փառքով պսակվեց. կնոջը զենքով տեսնելը զգաստացնում էր յուրաքանչյուրիս, պարտավորեցնում ավելի զգոն լինել եւ մարտնչել մինչեւ հաղթանակ: Փառք Ձեզ ռազմի դաշտում մեր կողքին կանգնած հերոս կանայք. Փառք Ձեզ նահատակված եւ Եռաբլուրում ննջած մեր հերոս քույրեր. Այսօր էլ այս դժվարին օրերին, արտակարգ դրության պայմաններում պատասխանատվության մեծ մասը ձեր ուսերին է սիրելի մայրեր, քույրեր, որը դուք ամենայն պատրաստակամությամբ կատարում եք: Փառք Ձեզ հերոս մայրեր. Շնորհակալ ենք ձեզ լավ սերունդ կրթելու, հանուն հայրենիքի կյանքն անգամ չխնայող զինվոր, ընտանիքի նվիրված մայր, գիտակից հայ տեսակ դաստիարակելու համար: Սիրելի՛ կանայք, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող գարունները միշտ դիմավորեն ձեզ եւ գարնան զարթոնքի պես իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները. Ձեր ամենաբարձր կոչումը մայր լինելու կոչումն է: Մաղթում եմ, որ բոլորդ զգաք այդ բերկրանքն ու վայելեք կյանքի բոլոր քաղցրությունները: Շնորհավոր Ձեր տոնը մեր ԲԱՐԻ ՄԱՅՐԵՐ»

Նմանատիպ նյութեր