526 դիտում
10:05 08-04-2020
Գործ կլինի․ անտառների վերականգնման, անտառապատման և խնամքի իրականացման աշխատանքներ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխատատեղերի ստեղծումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության աճի հետ: Այն ապահովում է ընտանիքների կայուն և երկարաժամկետ եկամտի աղբյուրը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները յուրաքանչյուր պետության առաջնահերթություններից են: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցի լուծումը նույնպես կառավարության գործողությունների թիրախում է: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերն առանձնակի նշանակություն են ստանում, երբ ունենում են երկակի ազդեցություն՝ լուծելով տարբեր նշանակության առաջնային խնդիրներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության հետ, մշակել և հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտ, որը լուծում է երկու հիմնական խնդիր՝ սոցիալական և բնապահպանական:
Գերատեսչությունները նախաձեռնել են փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման մեջ:
Մասնավորապես՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտների ցանկը համալրվել է ևս երեքով՝ անտառների վերականգնման, անտառապատման և խնամքի իրականացման աշխատանքներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
943 դիտում
20:41 25-02-2023
Լոռու և Սյունիքի մարզերում կիրականացվեն անտառապատման, անտառվերականգնման աշխատանքներ
1009 դիտում
19:23 19-12-2023
Շվեյցարիան 10 միլիոն շվեյցարական ֆրանկ է ներդնում Հայաստանի հետ անտառների վերականգնման 10-ամյա նախագծի համար
1338 դիտում
19:28 09-12-2014
ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»