672 դիտում
10:37 09-04-2020
Աղբավայրերի բաց այրումը մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հանրապետությունում առաջնային լուծում պահանջող խնդիրներից է կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Նույն կարևորությամբ այսօր ծառացած են նաև արտադրական թափոնների կառավարման խնդիրները: Սակավահող Հայաստանում 1.5 հազարի հասնող մեծ ու փոքր աղբավայրերի գոյությունը լրջագույն էկոլոգիական և առողջապահական խնդիրներ է առաջադրում: Այն լուծելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Այս ուղղությամբ պետությունը իրականացնում է ծրագրային գործողություններ:
Սակայն այս հիմնահարցը ունի մեկ այլ կողմ, որի լուծումը մեծապես կախված է հասարակության վարքագծից: Այսօր մեզանում դեռևս գերակայում է այն համոզմունքը, որ աղբն այրելը նրանից ազատվելու ամենահեշտ և էժան տարբերակն է: Ընդորում, այդ քայլին նաճախ դիմում են և ֆիզիկական, և իրավաբանական անձինք: Քչերը գիտեն, որ այրման դեպքում անհամեմատ ավելի մեծ վնաս է հասցվում մարդու առողջությանը և շրջակա միջավայրին, քան դրանց հողածածկումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19464 դիտում
17:10 20-10-2019
Իսպանացի դիետոլոգները նշել են մարդու առողջությանը լիովին վնաս հասցնող սննդամթերքները
4360 դիտում
14:58 30-06-2017
E5P հիմնադրամը 2 մլն եվրոյի չափով աջակցություն կտրամադրի Հայաստանի աղբավայրերի կառուցման համար
Այս բաժնից
1009 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»