4458 դիտում
21:45 21-07-2016
Աղբավայրերի տարածքում կենցաղային և արտադրական թափոնների բաց այրումը շրջակա միջավայրում դիօքսինների հիմնական աղբյուր է
Սույն թվականի հուլիսի 21-ին "Անի Պլազա" հյուրանոցում մեկնարկել է բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված "Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար" ուսուցողական երկօրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող "Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար" ծրագրի շրջանակներում: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցում են թափոնների կառավարման ոլորտին առնչվող ներկայացուցիչներ՝ հրավիրված ՀՀ բոլոր մարզերից, բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժիններից, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ:
Ի կատարումն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված "Կայուն օրգանական աղտոտիչների մասին" Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
Ինչպես նշել է Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ տիկին Անահիտ Ալեքսանդրյանը, ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկը, որը սերտ կապակցված է կայուն զարգացման ապահովման խնդիրների հետ, շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունն է կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես՝ դիօքսինների և ֆուրանների ազդեցությունից:
Շատ գիտնականներ դիօքսինները համարում են գերթունավոր նյութեր, իսկ մարդկության համար դրանց ներկայացրած սպառնալիքը` "դանդաղ զարգացող աղետ":
Այս ծրագիրը նպատակաուղղված է դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը բաց այրման աղբյուներից:
Թափոնների բաց այրումը, ցավոք, աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատած արագ եղանակ է:
Աղբավայրերի տարածքում կենցաղային և արտադրական թափոնների բաց այրումը շրջակա միջավայրում դիօքսինների հիմնական աղբյուր է: Այդ հարցը արդիական է մեր երկրի համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ:
Քանի որ նոր աղբավայրերի և պոլիգոնների ստեղծումը կպահանջի ժամանակ և ներդրումներ, ուստի սույն ծրագիրը կոչված է ցուցադրելու, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների և համապատասխան ֆինանսավորման սխեմաների առկայության դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը` կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ակնկալելով նոր առաջնակարգ պոլիգոնների ստեղծում:
Ուսուցողական աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ տիկին Էվելին Լաուրիտոյի կողմից կներկայացվեն կոշտ կենցաղային թափոնների ինտեգրված կառավարման առավելությունները, ոլորտի մարտահրավերները, առաջացող թափոնների ծավալների նվազեցմանը և կանխարգելմանը նպատակաուղղված միջոցառումները, ինչպես նաև "Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պլանի" նկարագիրը:
Տիկին Ա. Ալեքսանդրյանը կներկայացնի ՀՀ թափոնների գործածության ոլորտը կարգավորող ՀՀ գործող օրենսդրությունը և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Ուսուցողական աշխատաժողովի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:
Նմանատիպ նյութեր
672 դիտում
10:37 09-04-2020
Աղբավայրերի բաց այրումը մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը․ «Հայաստանի Հանրապետություն»
1280 դիտում
18:56 07-05-2014
Քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները
764 դիտում
13:46 19-06-2014
Հստակեցվում են «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի իրականացման հետագա գործընթացները
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել