928 դիտում
12:14 09-04-2020
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ:
«Այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է։ Ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները։ Բազան մի քանի օրվա ընթացքում կամբողջանա, ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթեներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, որոնք շահառու են»,- ասաց նա։
Վարչապետը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացու տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի չափով։ «Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։ Կա բոլոր հիմքերն՝ ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կառավարության կողմից կայացվել են առանց որևէ վարչական ներգործության, ես շատ կարևոր եմ համարում սա ընդգծել։ Բանկային համակարգը գտնվում է շատ հանդարտ վիճակում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությանը բազմաթիվ առաջարկներ են անում, թե ինչ անել։ «Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ, ես ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
970 դիտում
13:54 01-05-2020
Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ. Փաշինյան
869 դիտում
10:07 11-05-2020
Որքա՞ն գումար է բաշխվել ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում
Այս բաժնից
757 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար