211652_close_icon
views-count970 դիտում article-date 13:54 01-05-2020

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ. Փաշինյան

Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ մայիսի 1–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես ննշել է. «Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական եւ 825 հազար ֆիզիկական անձանց միջեւ: Ուշադրություն - Այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր