211652_close_icon
views-count601 դիտում article-date 10:56 10-04-2020

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում գիտական նստաշրջան է կազմակերպվելու․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արվեստի ինստիտուտը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ հունիսի 4-5-ին գումարելու է հայ երաժշտագիտության մեծ գործիչ, Հայկական ԽՍՀ եւ Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Քրիստափոր Քուշնարյան - 130» գիտական նստաշրջանը, որի աշխատանքներում որպես զեկուցողներ ներգրավված են ինստիտուտի գրեթե բոլոր երաժշտագետները: «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակներում 2020 թ. սեպտեմբերին ինստիտուտը գումարելու է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, որի նախապատրաստան աշխատանքները ծավալվում են կարանտինային այս օրերին: ՀՀ Գիտության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերին նախատեսում են հայ մեծատաղանդ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը, իսկ նոյեմբերին կգումարեն Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հերթական՝ 15-րդ նստաշրջանը: Այս մասին «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր