211652_close_icon
views-count45968 դիտում article-date 11:08 10-04-2020

Կորոնավիրուսն անգամ չի խանգարում Երևանի քաղաքապետին ու «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրենին՝ մայրաքաղաքի թունելներում «Լենինի դարն ապրած» լույսերը փոխարինել ժամանակակից «Լեդերով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ ռեժիմով են աշխատոմ նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» Փակ Բաժնետիրական Ընկերության աշխատակիցները։ Կորոնավիրուսն անգամ չի խանգարում, որպեսզի «Երքաղլույս»-ի աշխատակիցները տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գալուստ Վարդանյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքում իրականացնեն արտաքին լուսավորության աշխատանքներ։ Արդեն մի քանի օր է, ընկերության աշխատակիցները ժողովրդին հայտնի Վարդանանց, Մաշտոցի և Օրբելի փողոցների թունելներում կատարել են հսկայական աշխատանքնր։ ԽՍՀՄ տարիներից տեղադրված, սակայն «Լենինի դարն ապրած» ու ամբողջովին խոտանված ու ժանգոտած լույսերը փոխարինվել են «Լեդերով», ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին անգամ ավտոմեքենաների լույսերը չմիացված՝ անցնել թունելով։ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի կարգադրությամբ «Երքաղլույս-ը նաև թարմացրել է Դավիթաշենի կամրջի արտաքին լուսավորությունը։ Աշխատանքները մայրաքաղաքում կրելու են շարունակական բնույթ, ու ինչքան էլ որոշ մարդիկ փորձեն չտեսնելու տալ այդ լավ գործը, միևնույն է՝ Եևևանի քաղաքապետարանն ու «Երքաղլույս»-ը շարունակելու են իրենց լավ գործը հասցնել ավարտին։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր