211652_close_icon
views-count715 դիտում article-date 16:49 11-04-2020

Բելառուսը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստեր գնել Ռուսաստանից

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ իր երկիրն այլևս չի ցանկանում COVID-19-ի առկայությունը ստուգող, առաջարկված 30 հազար ռուսական թեստերը գնել։ Այդ մասին նախարարը հայտնել է tut.by պորտալին։ «Մենք բանակցություններ ենք վարել 2 ռուսական ընկերությունների հետ 30 հազար թեստ ձեռք բերելու շուրջ, սակայն այդ բանակցությունները փակուղի են մտել։ Այժմ մեզ այդ թեստերը պետք չեն»,-ասել է Մակեյը։ Նրա խոսքով՝ Բելառուսում նույնպես թեստեր են արտադրվում, և բացի այդ, այլ երկրներից իրենք մոտ 50 հազար թեստ են ստացել։

Նմանատիպ նյութեր