211652_close_icon
views-count58062 դիտում article-date 13:32 13-04-2020

Եթե փետրվարին գազի դիմաց սպառել եք 10 հազար դրամ, իսկ հոսանքի համար՝ 5 հազար դրամ. պետությունը կփոխհատուցի դրա կեսը. News.am

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րորդ միջոցառումը, որը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:, փոխանցում է [url=https://news.am/arm/news/572127.html?fbclid=IwAR2cUU29YIfmGFy4GpllnLoNUi1bNGVN-feXYiKN8Khf7T-KWEhPHu51sjA]News.am[/url]-ը։ Նա, մասնավորապես, նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մի խումբ անձանց: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարմանեւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բոլոր բնակիչ բաժանորդները, որոնց այս տարվա փետրվարի ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր