211652_close_icon
views-count3816 դիտում article-date 18:08 13-04-2020

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը շնորհակալանքի իր խոսքն է հայտնում ՀՀ բոլոր բուժաշխատողներին, ոստիկաններին, ուսուցիչներին ու դասախոսներին՝ ցուցաբերած հայրենանվեր գործունեության համար

«Կորոնավիրուս»՝ համաշխարհային մահացու վարակի պատճառով Հայաստանում հայտարարված Արտակարգ դրությունը ցույց տվեց Հայ Ժողովրդի բարձր ինքնակազմակերպումն ու համախմբումը՝ համաշխարհային արհեստածին արհավիրքին դիմակայելու համար: Անհնար է չփաստել, որ Հայաստանի առողջապահական, կրթական ոլորտների նվիրյալ աշխատողները և ոստիկաններն անձնվեր ու հերոսական գործունեություն են ծավալում ստեղծված իրավիճակում: Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներն, իրենց առողջությունն ու կյանքը վտանգելով, շարունակում են պայքարել «Կորոնավիրուս»՝ մահացու վարակի դեմ՝ փրկելով մեր հայրենակիցներին: Հայաստանի բժիշկներն իրենց աշխատանքը վերածեցին ամենակնթարթյա հերոսական կռվի՝ Հայ Մարդու առողջությունը պահպանելու համար: Հայ Ժողովուրդը երախտապարտ է բժիշկներին, բուժքույրերին, հիվանդանոցների աշխատակիցներին ու շտապօգնության բոլոր վարորդներին: Արտակարգ դրության ժամանակ հասարակական կարգի, բնակչության անվտանգության պահանջներն անշեղորեն կատարելու գործում բարձր մասնագիտական գործունեությամբ դրսևորվեց Հայ Ոստիկանի ազգային կերպարը, որն արժանի է մեծ հարգանքի ու գնահատանքի: Արտակարգ դրության պայմաններում շնորհակալության ու գնահատանքի են արժանի Հայաստանի ուսուցիչներն ու դասախոսներն, ովքեր հեռավար ուսուցմամբ ապահովում են կրթական գործընթացի ու գիտական ուսուցման ծրագրային շարունակականությունը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը երախտագիտության ու շնորհակալանքի իր խոսքն է հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին, բոլոր ոստիկաններին, բոլոր ուսուցիչներին ու բոլոր դասախոսներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ ցուցաբերած հայրենանվեր գործունեության ու նվիրումի համար: Աստված պահպա՛նի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը: [b]«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան[/b]

Նմանատիպ նյութեր