211652_close_icon
views-count649 դիտում article-date 10:22 14-04-2020

ԱԺ-ում ԿԲ նախագահ են ընտրելու. ով է թեկնածուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկելու է հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում 29 հարց է, որի մեծ մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ։ Սակայն այդ հարցերից զատ, հինգշաբթի օրը խորհրդարանում տեղի է ունենալու Կենտրոնական բանկի նախագահի քվեարկությունը, իսկ թեկնածուն էլ մեկն է՝ առաջադրված իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Ինչպես հայտնի է, առաջադրված է Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ քվեարկությունն էլ կայանալու է փակ գաղտնի և այս օրերին իշխանական խմբակցության պատգամավորներին հորդորել են նիստերից չբացակայել և մասնակցել քվեարկությանը։ Եթե հաշվի առնենք, որ կարողացել են համոզել նաև ընդդիմադիր խմբակցություններին` ընտրել իրեն, ապա ըստ էության խնդիրներ չեն լինի և այդ օրը ԿԲ նախագահը կընտրվի։ Հիշեցնենք, որ Արթուր Զավադյանն այլևս չի կարող առաջադրվել ԿԲ նախագահի պաշտոնում, քանի որ երկու անգամ անընդմեջ կառավարել է ԿԲ-ն և ՀՀ Սահմանադրությամբ այլևս իրավունք չունի նույն պաշտոնը զբաղեցնել: Իսկ ով է ԿԲ նախագահի թեկնածուն. նշենք, որ Գալստյանի կինը ՀՀՇ-ի իշխանության տարիներին ԱԺ նախկին նախագահ աշխատած Բաբկեն Արարքցյանի դուստրն է` Աստղիկ Արարքցյանը: Վերջինս էլ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում է աշխատում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր