14020 դիտում
16:37 15-04-2020
Հայաստանցի օգտատերերն 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի
Ֆիշինգային գրոհների 2019-ին ենթարկվել է Հայաստանի օգտատերերի 14,52%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 15,7%։ Վրաստանում նման գրոհների անցյալ տարի բախվել է օգտատերերի 13,83%-ը՝ 2018-ի 16,5%-ի դիմաց։ Ադրբեջանում 2019-ին ֆիշինգի ենթարկվել է օգտատերերի 15,59%-ը, 2018-ին՝ 13,8%-ը։
Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, ֆիշինգի միջին համաշխարհային ցուցանիշը 2019-ին կազմել է 15,17%՝ 2018-ի 18,32%-ի դիմաց։ 2019-ին ընկերության լուծումների օգտատերերի համակարգիչներում, ֆիշինգային կայքեր այցելության փորձերի ժամանակ գրանցվել է «Հակաֆիշինգ» համակարգի գործարկման 467 մլն 188 հազ. 119 դեպք, և դա 15 մլն 277 հազ. 92-ով քիչ է, քան 2018-ին։
Ի տարբերություն 2018-ի, 2019-ին ֆիշինգի ամենամեծ բաժինը կազմակերպությունների «Բանկեր» խմբին է հասել։ 2019-ին այն ավելացել է 5,46%-ով և կազմել 27,16%։ Նախորդ տարվա առաջատար «Համացանցային պորտալներ» խումբը տեղափոխվել է երկրորդ տեղ, դրա բաժինը նվազել է 3,6 %-ով և 2019-ին կազմել 21,12%։ «Վճարային համակարգեր» խումբը մնացել է երրորդ տեղում, դրա բաժինը 2019-ին կազմել է 16,67% (2,65% նվազում)։
Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ դրանք բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։ Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
12:01 21-05-2019
Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի
1249 դիտում
12:09 28-02-2019
Հայաստանի կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում համացանցից գրոհների
1677 դիտում
16:46 11-06-2020
Մոբայլ վնասաբեր ծրագրերը շատ ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»