211652_close_icon
views-count804 դիտում article-date 09:17 16-04-2020

Ինչ են անում, որ ԵՏՄ-ն «տեսքով» չզիջի ԵՄ-ին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մինչև տարեվերջ ԵՏՄ-ում հնարավոր է տեղի ունենան որոշակի կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչի մասին վերջին հանդիպման ժամանակ փակ ձևաչափով քննարկել են միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Մասնավորաբար, տվյալ պարագայում խոսքը կառույցի ստրատեգիական կարգավիճակում առանցքային փոփոխություններ և նոր կարգավորումներ կատարելու մասին է։ Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ն ձևավորվել է որպես կառույց՝ իր մեջ ունենալով առաջին հերթին զուտ տնտեսական բաղադրիչ (սկզբնական տարբերակով՝ Մաքսային միություն)։ Այսպիսով, «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, նախատեսվում է կառույցին որոշակի քաղաքական բաղադրիչ հաղորդել, որն իր հերթին միությանը կտա առավել բարձր աշխարհաքաղաքական կարգավիճակ, որպեսզի հետագայում, միության ընդլայնմանը զուգահեռ, հստակ մշակվի աշխարհաքաղաքական ռազմավարություն և մարտավարություն։ Մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ միության անդամ երկրները ներքին շրջանակներում լուրջ քննարկումներ են անցկացնում և փորձում հասկանալ, թե ինչ կարգավորումներ և գործիքակազմ ներկայացնեն, որպեսզի ԵՏՄ-ն իր նոր «տեսքով» չզիջի հիմնական «մրցակցին»՝ ԵՄ-ին։ Մեզ հասած տեղեկության համաձայն, հայաստանյան իշխանությունները, չնայած երկրում տիրող արտակարգ դրության պայմաններին, այս հարցը չեն անտեսել և բավականին ակտիվ քննարկումների փուլում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր