6973 դիտում
10:01 17-04-2020
Պատգամավորը կորոնավիրուսի թեստ է հանձնել. նրան մեկուսացրել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում կորոնավիրուսի թեստեր են հանձնել նաև Ազգային ժողովի պատգամավորները, սակայն բոլորի թեստերը, ըստ հրապարակված ինֆորմացիայի, բացասական են եղել։
Սակայն վերջին մի քանի օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նրան ցուցել են անգամ մեկ օր մնալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն հրաժարվել է և անգամ այդ հարցով դիմել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Ինչ է իրականում տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ, ով այսպիսի պարզաբանում տվեց. «Դա եղել է 15 օր առաջ, 12 ժամ մնացել եմ «Նորք» հիվանդանոցում, բացասական թեստի արդյունքից հետո գնացել եմ տուն: Ցավում եմ նման լուրեր տարածողների համար»։
Դիտարկմանը՝ որն էր պատճառը, որ թեստ եք հանձնել, արդյոք շփվել էիք կորոնավիրուսով վարակված անձի հետ, պատգամավորը պատասխանեց․ «Կասկած կար շփվելու, ինքնամեկուսացել էի, ջերմում էի 14 օր, բայց հերքվեց վարակը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5569 դիտում
09:58 20-03-2020
Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել.
3923 դիտում
12:01 03-04-2020
Թրամփը կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը