1004 դիտում
11:11 17-04-2020
Լավ լուր գյուղացիների համար. հատուկ միջոցառումներ են անցկացվելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կառավարության հետ քննարկում է պարենային անվտանգության հարցով հատուկ միջոցառումներ անցկացնելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե դա վերաբերելու է առաջին հերթին աշնանացան ցորենին։
«Հունիս-հուլիս ամիսներից ժողովուրդը հատուկ առաջարկ կունենա կառավարությունից։ Թե ինչպիսին կլինի առաջարկը, պարզ կլինի մոտ երկու շաբաթից։ Սակայն միանշանակ է, որ մենք պետք է 70-80 տոկոսով հասնենք անվտանգության ապահովման»,- նշեց Կարապետյանը։ Վերջինիս խոսքով, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն այս պահին կապված են բանկերի հետ, որտեղ հերթեր են գոյանում, և աշխատանքը դանդաղում է։
«Հիմա աշխատում ենք բանկերի հետ, բոլոր դիմումներին առանձին անդրադառնում ենք, որպեսզի խնդիրներ չլինեն։ Իրացման առումով չեմ կարծում, թե բացասական փոփոխություններ կան։ Միջազգային շուկաներում աճում են մաքուր մթերքների պահանջները, հիմա բեռնափոխադրման լոգիստիկ խնդիրներ կան, սակայն առաջիկա մեկ-երկու շաբաթում դրանք կլուծվեն»,- հավելեց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
19:20 20-12-2018
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվելու են հատուկ միջոցառումներ
41167 դիտում
12:41 10-04-2016
Եվս մի ուրախ լուր. հրետանավորը, որից լուր չկար` զանգել է տուն. Asekose.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը