211652_close_icon
views-count692 դիտում article-date 09:09 18-04-2020

ԱՀԿ ֆինանսավորման դադարեցման հիմքերն ու ռիսկերը․ «Ամերիկայի ձայն»

COVID-19 համաճարակի պայմաններում ԱՄՆ նախագահ Թրամփը մեղադրել է ԱՀԿ-ին՝ Չինաստանի գործիք հանդիսանալու և համաճարակի դեմ անարդյունավետ պայքարելու մեջ: ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է ԱՀԿ ֆինանսավորումը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5377110.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ իր վարչակազմը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը՝ վերջինիս մեղադրելով «Չինաստանի գործիք» հանդիսանալու մեջ: Ժամանակին ԱՀԿ-ն քննադատել էր նախագահ Թրամփի որոշումը՝ Չինաստանի հետ հաղորդակցումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որը նա իրականացրել է հունվարի վերջին: Նախագահն իր այս որոշումը հաճախ ներկայացնում է որպես որոշիչ քայլ կորոնավիրուսի դեմ պայքարում: Համաճարակի սկբնական փուլում Թրամփը գովաբանում էր Չինաստանին և ԱՀԿ-ին, սակայն վերջին շրջանում կտրուկ փոխեց իր դիրքորշումը՝ սպառնալով դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը նախորդ շաբաթվա սկզբից: ԱՄՆ-ն ԱՀԿ-ի գլխավոր դոնորն է: Անցյալ տարի ԱՄՆ-ը կառույցին է հատկացրել ավելի քան 550 միլիոն դոլար ՝ վերջինիս բյուջեի գրեթե 15 տոկոսը: Երկրորդ և երրորդ ամենամեծ դոնորներն են «Բիլ Գեյթս» հիմնադրամը և Gavi Alliance կազմակերպությունը, որոնք երկուսն էլ պատկանում են ամերիկացի բարերար Բիլ Գեյթսին: ԱՀԿ-ի շատ քննադատներ նշում են, որ կազկակերպությունը ձախողել է՝ համաճարակի հարցում ուշացած արձագանքելու պատճառով: Մի քանի երկրներ նույնպես անտեսեցին ԱՀԿ-ի ցուցումները և վաղ շրջանում փակեցին սահմանները Չինաստանից այցելած մարդկանց համար: Բայց որոշ քննադատներ կարծում են, որ կազմակերպության գործունեության քննությունը դեռևս առջևում է և կապված է վերջինիս գործողությունների հետ համաճարակի ավարտից հետո: «Կարծում եմ Թրամփը սխալ է վարվում՝ դադարեցնելով ֆինանսավորումը այն պահին, երբ դեռևս հրդեհը չի մարել: Անգամ եթե նա ունի հիմքեր, սա ճիշտ պահը չէ այդպես վարվելու համար»,- ասում է ԱՀԿ կազմակերպության նախկին փաստաբան Ջիան Լուկա Բուրչին: Այսօր ԱՀԿ-ն COVID-19-ի դեմ պայքարին զուգահեռ պետք է հակազդի այլ մարտահրավերների ևս կապված տարբեր հիվանդությունների հետ: Կազմակերպությունը նշել է, որ աշխատանքներ կտարվեն կառույցի գործընկերների հետ՝ ստեղծված ֆինանսական բացը լրացնելու համար: ԱՀԿ-ն պարտավորվել է վերանայել իր կատարողականը` թափանցիկությունը և հաշվետվողականությունը բարձարցնելու և պատշաճ ժամկետներում այն ապահովելու համար: «Հույս ունեմ, որ այս ճնշումը ոչ միայն կհանգեցնի հետաքննության, այլ նաև ԱՀԿ-ի բարեփոխումներին, որպեսզի այն առաջնորդվի միմիայն հանրային առողջության սկզբուննքերով, այլ ոչ թե Չինաստանի կամ աշխարհի ցանկացած այլ երկրի առաջնորդների ցանկությամբ»,- ասում է Վիլսոն հիմնադրամի վերլուծաբան Ռոբերտ Դեյլին: Սակայն ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումն անգամ ԱՀԿ քննադատների շրջանակում առաջացրել է անհանգստություն: Վերջիններս մտահոգված են, որ այս քայլը հնարավորություն կտա Չինաստանին ընդլայնել իր ազդեցությունը միջազգային առողջապահական կազմակերպության հանդեպ:

Նմանատիպ նյութեր