2450 դիտում
09:31 16-09-2022
ԱՄՆ պետքարտուղարն անձամբ ակտիվորեն ներգրավվել է կրակի դադարեցման հարցում․ «Ամերիկայի ձայն»
Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են հայ-ադրբեջանական վերջին բախումներն ու լարվածության աճի պատճառները։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Միացյալ Նահանգները վճռականորեն պնդում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, սեպտեմբերի 15-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ շեշտելով՝ հարկավոր է անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանին՝ տևական խաղաղ լուծմանը հասնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Ըստ ամերիկացի դիվանագետի՝ միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի կողմերին հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղությանը: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան ակտի, ասել է դեսպան Միլսը:
Ամերիկյան վերլուծաբան Ռիչարդ Վեյցի կարծիքով, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային բախումներն արձանագրվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հարավային Կովկասում տեղակայված իր ռազմական ուժերի մի մասը տեղափոխել է ուկրաինական ռազմաճակատ: Բացի այդ, ըստ վերլուծաբանի, Եվրոպան այս ձմեռ ունի ադրբեջանական գազի կարիքը, որը ևս Ադրբեջանին տալիս է որոշակի առավելություն: Այս երկու գործոնները կարող էին նվազեցնել զսպվածությունն ու հանդիսանալ էսկալացիայի պատճառներ, նշում է Վեյցը:
«Անկախ նրանից, թե որ կողմն է հանդիսացել լարվածության անմիջական պատճառը, Ադրբեջանին ձեռնատու է, որ այս ճգնաժամը տեղի ունենա այժմ: Ես չեմ պնդում, որ պարտադիր իրենք են հրահրել այն, սակայն, հավանաբար, ընտրված ժամանակը բխում է Բաքվի շահերից»,- պնդում է նա:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ևս համակարծիք է, որ հակամարտության բռնկման ժամանակը Բաքվի օգտին է:
«Ենթադրվում է, որ լարվածության ժամանակը հատուկ ընտրված է, քանի որ ադրբեջանական կողմը վստահ է, որ Մոսկվան ի վիճակի չէ լինելու պատասխանել: Ռուսաստանը, էսկալացիայի նախնական փուլում, հայտարարեց, որ իրեն հաջողվել է միջնորդել հրադադար և դադարեցնել կրակը, սակայն դրանից հետո բախումները շարունակվեցին»,- ասում է վերլուծաբանը:
Սթրոնսկու կարծիքով հայկական կողմը գտնվում է ուժեղ ճնշման տակ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին, քանի որ, ըստ նրա, Փաշինյանի կառավարությունը չի ցանկանում գնալ զիջումների բանակցություններում: Իր հերթին, Ադրբեջանը ձգտում է ուժի կիրառմամբ հասնել իր դիվանագիտական նպատակների, մասնավորապես հայկական կողմից միջանցքի տրամադրմանը, գտնում է վերլուծաբանը՝ շեշտելով, որ Եվրոպայի կախվածությունն ադրբեջանական գազից և Ռուսաստանի խնդիրները ուկրաինական ռազմաճակատում նպաստել են, որ Բաքուն փորձի դիմել հարկադրման քաղաքականությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան էլ գտնում է, որ Ռուսաստանը շահագրգրված է, որ Հայաստանի քաղաքական վիճակը մնա անկայուն, որի դեպքում Ադրբեջանի և Հայաստանի համար դժվար կլինի մեկընդմիշտ կարգավորել հակամարտությունը:
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ցանկանում է լուրջ ռազմական բախումներ տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն չեմ հավատում, որ Մոսկվան ցանկանում է, որ այս հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորվի»,- ասում է նա:
Բրայզան չի բացառում, որ նպաստելով զինված բախումների վերսկսմանը՝ Մոսկվան այս կերպ ձգտում է ուշադրությունը շեղել Ուկրաինայի պատերազմից: Այս տեսակետի հետ համակարծիք է Ռիչարդ Վեյնսը, ով այս առումով հիշեցնում է պետքարտուղար Բլինքենի խոսքերը, ով չէր բացառել, որ Ռուսաստանը կարող է ստեղծել խառնաշփոթ: Վեյնսը ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ ակտիվորեն ներգրավվել է կրակի դադարեցման հարցում և չի բացառում, որ այս միջամտության շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել լարվածությունը և հասնել կրակի դադարեցմանը:

Նմանատիպ նյութեր
4134 դիտում
19:12 16-08-2017
ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է կրոնի ազատությանը Հայաստանում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը