211652_close_icon
views-count17233 դիտում article-date 16:37 18-04-2020

Կորոնավիրուսի պատճառով կարող է սուրճի դեֆիցիտ առաջանալ. Bloomberg

Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածումը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը: Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտային դժվարությունների և աշխատողների վարակվելու վախի պատճառով անհրաժեշտ պայմաններ, մարդկային ներուժ չկա սուրճի հատիկները հավաքելու համար: Կայքն ընդգծում է, որ դա, մասնավորապես, վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային, Պերուին: Բերքը հավաքելու գործընացը պետք է սկսվի հաջորդ ամսից, սակայն բազմաթիվ աշխատողներ հեռանում են պլանտացիաներից ցածր աշխատավարձի ու վարակվելու հավանականության պատճառով: Ավելի վաղ կանխատեսվում էր, որ արտադրանքի ծավալը չի կարող բավարարել պահանջարկը և անհրաժեշտություն կլինի օգտագործել նախորդ տարիների պաշարները: Շուկան արդեն սպասում է սուրճի գնի բարձրացման:

Նմանատիպ նյութեր