Սիփան Փաշինյան. վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ
-12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածներում։
- Լուսանկարով տուգանել այլեւս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ, - առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։
- Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)
- Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։
- Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։
- Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։
- ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Սիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, Sisak Gabrielyanը շրջանառության մեջ կդնի իր և իմ հեղինակած օրենքի նախագիծը։
Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ հարցերը կարող եք գրել նամակով»։