6715 դիտում
09:01 21-04-2020
Հնարավո՞ր է իմանալ՝ մարդը նախկինում կորոնավիրուսով վարակված եղե՞լ է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հաճախ է խոսվում այն մասին, որ մարդիկ կարող են, օրինակ՝ վարակված լինել կորոնավիրուսով, բայց անգամ չիմանալ այդ մասին, և վիրուսը, հանդիպելով մեր օրգանիզմի դիմադրությանը, ընկրկի: Այս օրերին հատկապես սոցցանցերում մարդիկ հետաքրքրվում են՝ հնարավո՞ր է իմանալ՝ մարդը նախկինում արդեն վարակվե՞լ է, թե՞ ոչ: «Փաստը» հարցում էր ուղարկել առողջապահության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե կորոնավիրուսի ներկայիս թեստերը հնարավորություն տալի՞ս են պարզելու ոչ միայն տվյալ պահին մարդու մոտ վարակի առկայությունը, այլ նաև այն, թե արդյոք վերջինս շատ ավելի վաղ եղե՞լ է վարակված:
Առողջապահության նախարարությունն ի պատասխան մեր հարցման նշել է, որ «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով նախարարության կողմից լաբորատոր հետազոտությունն իրականացվում է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով, որը թույլ է տալիս գենային մակարդակում հայտնաբերել հիվանդության առկայությունը՝ անգամ վիրուսի նվազ չափաքանակների պարագայում»:
Քանի որ խիստ մասնագիտական տերմիններով այս պարզաբանումը հանրության առավել լայն շերտերին ընկալելի դարձնելու կարիք ուներ, դիմեցինք առողջապահության նախարարություն՝ խնդրելով առավել հանրամատչելի բացատրել:
«Փաստին» նախարարությունից փոխանցեցին՝ վերը նշված մեթոդը թույլ է տալիս մարդու օրգանիզմում հայտնաբերել վիրուսի առկայությունը կոնկրետ տվյալ պահին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4507 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
5737 դիտում
11:20 16-06-2018
Հեղափոխության հիմնական նվաճումն այն է, որ այսօր ունենք ընտրության հնարավորություն․ Աշոտ Մանուչարյան․ «Փաստ»
904 դիտում
08:59 11-04-2024
Հնարավո՞ր է վերջնականապես մարել... «մարած աբլիգացիան». «Փաստ»
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
820 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ