5737 դիտում
11:20 16-06-2018
Հեղափոխության հիմնական նվաճումն այն է, որ այսօր ունենք ընտրության հնարավորություն․ Աշոտ Մանուչարյան․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ հայկական պետականության նավն այս պահին կանգնած է։ Այն ոչ մի տեղ էլ չի գնում։ Եվ դեռ կողմնորոշման փուլում է. փորձում է գիտակցել ու հասկանալ, որ ինքն այսօր ազատության մեջ է։
«Դրսից, ներսից տարբեր խմբեր թեև հիմա էլ կան, բայց առաջին անգամ է, որ նրանք գործոնի կարգավիճակում են։ Այսինքն, կարող են ինչ-որ չափով ազդել իրավիճակի վրա, բայց առաջին անգամ է, որ ընտրությունը մերն է։ Բայց դա միայն մի պարագայում է հնարավոր, եթե մենք որոշենք, որ մենք ընտրում ենք։ Իսկ հիմա մենք դեռ ձևավորվում ենք, փորձում ենք հասկանալ աշխարհը և այդ աշխարհում տեսնել մեր տեղը։ Այսինքն, հեղափոխության ամենահիմնական նվաճումներից մեկը հենց այն է, որ մենք այսօր ունենք ընտրության հնարավորություն»,- ասաց Ա. Մանուչարյանը։
Հարցին, թե ստացվում է, որ առանց կողմնացույցի հայտնվել ենք բաց ծովում, և դեռ պետք է հասկանանք՝ ուր գնալ, ինչ անել, բայց արդյոք այդքան ուժ ու ժամանակ ունենք, որպեսզի հանկարծ չհայտնվենք մեկ այլ շնաձկան երախում, քաղաքական գործիչը պատասխանեց։
«Մենք կողմնացույց ունենք, այն էլ աշխարհում լավագույնը, բայց՝ ժամանակին այդ կողմնացույցը գցել ենք մի հեռու տեղ ու հավատացել ենք, որ կան աշխարհով մեկ սփռված քաղաքակիրթ քեռիներ, ովքեր իրենց կողմնացույցներով կասեն մեզ՝ ուր գնալ ու ինչ անել։ Ու չենք էլ հասկացել, որ այդ քեռիներն, ովքեր իրենց կողմնացույցներով դեպի իրենց են փորձել տանել մեր երկիրը, իրենք վաղուց արդեն կանգնած են եղել կործանման ճանապարհին։ Այսինքն, աշխարհում այսօր չկա որևէ կողմնացույց, որը կարողանա ճշգրիտ ցույց տալ, թե ուր պետք է գնան աշխարհի ժողովուրդները։ Եվ այս առումով, շատ կարևոր է հասկանալ, որ այսօր մենք նման ազատություն ենք ստացել որպեսզի վերհիշենք հազարամյակների ընթացքում մշակված մեր կողմնացույցի մասին, ավանդույթով մեզ հասած կողմնացույցին ավելացնենք մեր դիտարկումները, կամքը, միտքը, ճշգրիտ կողմնորոշվենք և կարողանանք անվրեպ շարժվել առաջ»,- ասաց Ա. Մանուչարյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6648 դիտում
10:50 26-07-2017
Ռուսաստանն ամեն ինչով կախված է Արևմուտքից. Աշոտ Մանուչարյան. «Փաստ»
4692 դիտում
17:06 02-06-2017
Խաղաղության ճանապարհը Կովկասյան ինտեգրացիան է. Աշոտ Մանուչարյան
15113 դիտում
19:06 21-07-2017
Եթե որևէ մեկը ոտնձգության է ենթարկում լեզվին, նա պարսավանքի է արժանի. Աշոտ Մանուչարյան
Այս բաժնից
580 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
817 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2152 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ