«Բարսելոնան» մտադիր է խաղացողների աշխատավարձերը կրճատել նաև հաջորդ մրցաշրջանում
«Բարսելոնան» կարող է նորից կրճատել խաղացողների աշխատավարձերը: Կատալոնական ակումբը ստիպված է բյուջեն կրճատել 200 մլն եվրոյով, որպեսզի կորոնավիրուսային ճգնաժամից հետո պարտքերի տակ չընկնի:
Այդ իսկ պատճառով «Բարսան» խաղացողներին կարող է խնդրել աշխատավարձերը կրճատել ոչ միայն այս մրցաշրջանի մնացած հատվածի համար, այլև՝ ամբողջ հաջորդ տարին:
Առայժմ «Բարսելոնայի» բոլոր խաղացողները աշխատավարձերի 70 տոկոսանոց կրճատմանն են գնացել՝ կորոնավիրուսի պատճառով Իսպանիայի առաջնության դադարեցման ընթացքում: