211652_close_icon
views-count1058 դիտում article-date 18:34 22-04-2020

Կատարյան հեռուստաալիքը ԱՊԼ-ին կոչ է արելարգելափակել «Նյուքասլի» վաճառքը սաուդներին

Կատարյան beIN Sports մեդիահոլդինգը մտադիր է Սաուդյան Արաբիայի անկախ հիմնադրամին խանգարել ձեռք բերել«Նյուքասլը»: Հեռուստաալիքի ղեկավարությունը դիմել է ԱՊԼ-ին և անգլիական ակումբների ղեկավարներին՝ պահանջելով արգելափակել գործարքը: Մեդիահոլդինգի դժգոհության պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիայում գործում է ԱՊԼ-ի խաղերի հեռարձակման beoutQ, ցանցը, որը beIN-ը համարում է «ցանցահեն»: ԱՊԼ-ին ուղղված նամակում նշվում է, որ «Նյուքասլի» պոտենցիալ գնորդը «ԱՊԼ-ի ակումբներին ահռելի կոմերցիոն վնաս է հասցրել»: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նյուքասլի» ձեռքբերման գործարքը փաստացի ավարտվել և մնում է, որպեսզի հավանության արժանանան ԱՊԼ-ի կողմից:

Նմանատիպ նյութեր