3933 դիտում
12:02 23-04-2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել գիտնական և գործարար Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում, մասնվորապես, ասված է. «Մեծ ցավով և ափսոսանքով ընդունեցի Ասո Դավիդյանի մահվան բոթը։ Ի սրտե ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին և մտերիմներին։
Ասո Դավիդյանի մահը մեծ կորուստ էր բոլորիս համար։ Նա ժամանակակից հայկական սփյուռքի և ԱՄՆ հայկական համայնքի ամենանշանավոր և կարկառուն դեմքերից էր, ով հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր գիտնական և գործարար, այլ նաև մեկենաս և առատաձեռն բարերար։
Մեծ դրվատանքի և երախտագիտության է արժանի հատկապես Հայաստանին ցուցաբերած նրա բազմամյա օժանդակությունը։ Հայաստանի անկախության տարիներին նրա միջոցներով և ջանքերով շուրջ երեք հարյուր պետական ծառայող և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կրթություն են ստացել և վերապատրաստվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։
Ասո Դավիդյանը բովանդակալից և հագեցած կյանք է ապրել։ Նրա անցած ուղին և դավանած բարձր արժեքներն օրինակելի են մեր հասարակության և հատկապես երիտասարդ սերնդի համար։
Աստված հոգին լուսավորի»։
Նմանատիպ նյութեր
3653 դիտում
20:56 30-08-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ
7265 դիտում
10:17 07-10-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
5585 դիտում
15:39 18-10-2018
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը